Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Շնագայլերի ոռնոցն է լսվում բոլոր կողմերից

Շնագայլերի ոռնոցն է լսվում բոլոր կողմերից
31.10.2024 | 14:29

Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․

անդամահատված մի նոր պատմությու՞ն,

թե՞ հին պատմության նոր կրկնություն,

թե՞ օտարների գրպանում դրված՝

մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,

նոր անտերությու՞ն․․․

Հիմա․․․

Մեզանով բոլորն են զբաղվում,

բացի մեզանից,

շնագայլերի ոռնոցն է լսվում

բոլոր կողմերից։

Բռունցքվիր, ի զեն,

ու չհավատաս «արքայիդ» սնանկ,

նա չի ճանաչում ոչ մի սրբություն,

ո՛չ խաչ, և ո՛չ վանք։

Վեր կաց, իմ Տավուշ,

դավաճանն եկել, դռանդ կանգնել,

Աստված քեզ տա ուժ,

նույն նեռը երեկ Արցախն է հանձնել։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 8815

Մեկնաբանություններ